ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Բրազիլացի ազգագրագետը՝ մեր մասին. Ավետիք Իշխանյան

Բրազիլացի ազգագրագետը՝ մեր մասին. Ավետիք Իշխանյան
23.07.2022 | 09:18

Ներկայացնում եմ բրազիլացի նշանավոր ազգագրագետ, նախկինում ռազմական լրագրող Ռոդրիգո Ֆագունդեսի հոդվածի թարգմանությունը։ Հոդվածը հրապարակվել է պորտուգալերեն և անգլերեն լեզուներով:


ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ Է
Մի երկիր կա աշխարհում։ Այն կոչվում է Հայաստան։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Հայաստանն ունի հազարամյակների պատմություն։ Այս ամենն իմանալով՝ տարիներ առաջ որոշեցի հետաքրքրվել այդ երկրով։ Առավել մանրամասն ուսումնասիրեցի այդ երկրի, ժողովրդի պատմությունը և մի քանի անգամ այցելեցի Հայաստան։ Այդ ամենի, նաև Հայաստանից, հայ ժողովրդից, տարբեր երկրներում հանգրվանած սփյուռքահայերից ստացած տպավորությունների մասին աշխատությունս պատրաստ էր արդեն հրապարակման, սակայն 2020թ․ պատերազմն ինձ ցնցեց, որոշեցի լրացնել աշխատությունս նոր իրողություններով և անմիջապես մեկնեցի Հայաստան։


Այն, ինչ կատարվեց պատերազմի ընթացքում, ապշեցուցիչ էր։ Երիտասարդ ժամանակ, որպես ռազմական լրագրող, մասնագիտորեն մեկնաբանել եմ արաբա-իսրայելական, ամերիկա-վիետնամական և այլ պատերազմներ։ Այսպիսի ապաշնորհ պատերազմի ղեկավարում չէի պատկերացնում։ Տպավորություն էր ստեղծվում, որ հայկական կողմը հատուկ պատերազմը տանում էր դեպի պարտություն՝ տալով բազմաթիվ զոհեր։Պատերազմի տասներորդ օրն էր, երբ իմացա, որ պատերազմի առաջին օրը Հայաստանի վարչապետը հայտարարել է՝ եթե պարտվենք, չպետք է մեզ պարտված զգանք։ Այսպիսի արտահայտություն պատերազմող երկրի որևէ ղեկավար երբևէ չի արել։ Ի վերջո, Հայաստանը նվաստացուցիչ պարտություն կրեց՝ կորցնելով Արցախը (Ղարաբաղ)։


Եռակողմ պայմանագրի, այն է՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանում լուրջ ընդվզում տեղի չունեցավ։Հայաստանի հակառակորդ Ադրբեջանը, հայտարարված հրադադարից հետո, շարունակեց իր նվաճողական քաղաքականությունը և արդեն գրավեց Հայաստանի տարածքները։ Արդեն, շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններում, բացարձակ ձայներով հաղթեց պատերազմում պարտված քաղաքական ուժը։


Ինչու՞ շտապեցի և, մինչ աշխատությունս հրապարակելը, հանդես եկա այս հոդվածով։ Վերջերս հայաստանցի լրագրող Նաիրի Հոխիկյանը համոզիչ փաստեր հրապարակեց առ այն, որ պատերազմը, զոհերն ու Արցախի հանձնումը Հայաստանի վարչապետի կողմից վաղուց նախապատրաստված է եղել։ Այս անգամ չդիմացա։ Այսպիսի փաստերի հրապարակումից հետո էլ, Հայաստանի ղեկավարությունը հրաժարական չի տալիս, իսկ ժողովուրդն անտարբեր է։
Աներևակայելի է:

Դիտվել է՝ 21529

Մեկնաբանություններ